esem.am-ը գրում է. Հերթական ստորությունը. այս անգամ զոհը երգչուհի Սիլվա Հակոբյանն է, ում մասին, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, լայքեր հավաքելու նպատակով, սկանդալային գրառում է արել, որում նշվում է, թե իբր երգչուհին ոչ սթափ վիճակում երկու նախարարների տղաների հետ վթարի է ենթարկվել ու այժմ հիվանդանոցում է: Նույն օգտատերը հավաստիացնում է, որ Սիլվային ուղեկցող երիտասարդները մահացել են:
Կայքի լրագորղը կապ է հաստատել երգչուհու հետ, ով բանից անտեղյակ, ողջ և առողջ իրենց տանն էր: Ծանոթանալով տարածված լուրերին` Սիլվան նշել է. «Ուղղակի խոսքեր չեմ գտնում: Ինչքան պարապ պետք է լինեն մարդիկ, որ նման նյութեր հորինեն ու դրանց միջոցով փորձեն ընթերցողներ և լայքեր հավաքել: Այս ամենն ուղղակի ծիծաղելի է: Շտապեմ տեղեկացնել, որ այս գրառումը, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Ես շատ լավ եմ, վթարի չեմ ենթարկվել, ոչ մի նախարարի տղա ինձ չի ուղեկցել ու չի զոհվել»:
Հիշեցնենք, որ օրերս նման լայքաբեր լուրեր տարածվել էին նաև Էմմիի մոր` Նադեժդա Սարգսյանի ու Սիրուշոյի հոր` Հրաչյա Հարությունյանի մասին: