Տեղեկացրել էինք, որ Սիրուշոն ու հույն հայտնի երգիչ Սակիս Ռուվասը հանդես են գալու համատեղ ` «See» երգով: Սիրուշոն eurovision.tv կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել էր. «Հայերն ու հույները շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու բարկանում ենք, բայց լավ ուրախանալ էլ գիտենք: Հույներն ու հայերը աշխարհի ամենահին ազգերից են: Մեր երկրների ընկերությունը երկար պատմություն ունի, որն էլ եւս մեկ անգամ կդրոշմենք մեր երգով»:
Համացանցում հայտնվել է «See» երգի թրեյլերը, որն էլ առաջարկում են դիտել ու արդեն սպասել երգին ու տեսահոլովակին: