Արդեն 12 երկիր է հրաժարվել Եվրատեսիլ 2014-ի մասնակցությունից:
Հիշեցնենք, որ ամենից առաջ այդ մասին հայտարարեցին Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը`պատճառաբանելով, որ իրեց երկրներում հետաքրքրությունը այդ մրցույթի հանդեպ բավականին նվազել է:
Հետո Եվրատեսիլից հրաժարվեց Բուլղարիան` պատճառաբանելով ֆինանսական խնդիրները:
Արդեն հայտնի է նաև, որ Կիպրոսը չի մասնակցի Եվրատեսիլին, քանի որ երկրում ճգնաժամ է:
Թուրքիան նույնպես հրաժարվել է իր ներկայացուցիչն ունենալ Եվրատեսիլ 2014-ում:
Բոսնիա և Հերցեգովինան չի կարողացել մրցույթին մասնակցելու համար հովանավոր գտնել, նույն`ֆինանսական խնդրի առաջ է կանգնած Սերբիան:
Իսկ Մոնակոն ու Մարոկոն ավելի վաղ էին հրաժարվել մրցույթից:
Հիշեցնենք որ, Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում ներկայացնելու է Արամ Mp3-ը: