▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանյե Ուեսթը, ով փորձել է պաշտպանել Քիմ Քարդաշյանին, ձերբակալվել է

Քանյե Ուեսթին ձերբակալել են, երբ նա փորձել է պաշտպանել իր հարսնացու Քիմ Քարդաշյանին:
Դեպքը տեղի է ունեցել SPA սրաhներից մեկում, որտեղ Քիմ Քարդաշյանին շրջապատել էին լրագրողներ և լուսանկարիչներ: Այդ պահին 18-ամյա մի անծանոթ երիտասարդ անպատշաճ բառերով հորդորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ճանապարհ տալ Քիմին:
Սակայն երբ Քարդաշյանը խնդրել է երիտարդին իրեն կարգի հրավիրել և անքաղաքավարի չպահել, անծանոթ երիտասարդը վիրավորանքներ ու հայհոյանքներ է հնչեցնել Քիմի հասցեին:
Տեսնելով երիտասարդի պահվածքը` Քիմը զանգահարել է Քանյեյին, ով նրան դրսում է սպասելիս է եղել: Ուեսթը մտել է սրահ և ինչպես պնդում են ականատեսները, հարվածել է երիտասարդին: Անմիջապես ժամանել է ոստիկանությունը և ձերբակալել Քանյեին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին