Ես երգիչ եմ ոչ թե աչքերի, այլ ականջների համար. Ադել
ԵՐԳԻՉ ԵՄ ՈՉ ԹԵ ԱՉՔԵՐԻ, ԱՅԼ` ԱԿԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երբ քննադատները խոսում են այս երգչուհու մասին, չեն կարող չանդրադառնալ նրա ոչ կոմերցիոն արտաքինի, երբեմն նույնիսկ ոչ բրիտանուհուն հարիր վառ հագուկապի մասին: Բայց գրեթե բոլորը միաձայն խոսում են այս երիտասարդ, բայց արդեն ամբողջ համաշխարհային շոու բիզնեսը ցնցած երգչուհու տաղանդի, հզոր ձայնային տվյալների եւ մեկը մյուսին հաջորդող հիթ դարձած երգերի մասին: "Զարուհի" ամսագրի այս համարում Exclusive խորագիրն իրոք բացառիկ է, այս անգամ ինձ հաջողվեց զրույց վարել համաշխարհային հայտնի երգչուհի ԱԴԵԼԻ հետ, որը ծավալվեց նրա ստեղծագործական ուղու, հաջողության բանաձեւի եւ այլ թեմաների շուրջ:
- Ադել, ինձ մոտ կարծիք է ձեւավորվել, որ Դուք երգում եք բացառապես սիրո մասին, եւ Ձեր բոլոր երգերը հենց Ձեր կյանքի մասին են: Արդյո՞ք ճիշտ եմ ընկալել Ձեր արվեստը:
- Ինքս եմ իմ երգերը գրում, հեղինակ-կատարող եմ եւ հետեւաբար գրում եմ նրա մասին, ինչն ինձ ամենից շատն է հուզում: Այո, միանգամայն ճիշտ եք ընկալում իմ երգերը: Դրանք իմ ապրումների, իմ հույզերի, հիասթափությունների եւ վերելքների մասին են:
- Ձեր հեղինակած Rolling in the Deep սինգլը հիրավի դարձավ համաշխարհային հիթ եւ մեծ ճանաչում բերեց Ձեզ ամբողջ աշխարհում, ինչի՞ մասին է այս երգը, մի փոքր պատմեք` խնդրում եմ:
- Այն նույնպես անձնական թեմայի մասին է, կրկին սիրո, բայց այս անգամ բաժանման: Այս երգի հետ շատ հիշողություններ են կապված: Երգը գրել եմ ընկերոջիցս բաժանվելուց հետո, մաքսիմալ անկեղծ եմ այս երգում, երեւի թե հենց դա է գրավում մարդկանց:
- Երբեւէ երազե՞լ եք նման հաջողության մասին, թե այս ամենը Ձեզ համար էլ էր անակնկալ:
- Անկեղծ ասած` միշտ երազել եմ երգչուհի դառնալու մասին: Վստահ էի, որ երգելու եմ, բայց երբեք չեմ ակնկալել, որ առաջին ալբոմս քսան միլիոն օրինակով կվաճառվի: Չգիտեմ` ինչպես արտահայտել հուզմունքս: Ինձ համար զավեշտալի էր այս ամենը: Չէի սպասում, որ իմ հույզերը կկիսեն միլիոնավոր մարդիկ եւ ինձ հետ հավասար լաց կլինեն իմ երգերը լսելիս:
- Մամուլում տարածված Ձեր անվան շուրջ ո՞ր պիտակներն եք համարում ճշմարտությանն ամենից մոտ:
- Մանշանակ համամիտ եմ այն կարծիքի հետ, որ շատախոս եմ, տանել չեմ կարողանում, երբ քննարկում են իմ արտաքինը, առավելեւս խորհուրդներ տալիս: Ինձ համարում եմ այն երգիչներից, որոնց պետք է լսել, այլ ոչ թե դիտել, կամ ինչպես միշտ ասում եմ, երգիչ եմ ոչ թե աչքերի` այլ ականջների համար:
- Հիմա սիրահարված ե՞ք, կամ սիրո՞ւմ եմ որեւիցե մեկին:
- Այո, դու գիտես այդ հարցի պատասխանը, ես սիրում եմ եւ միշտ սիրահարված եմ:
- Կարո՞ղ եք մեկ բառով բնորոշել Ձեր այսքան մեծ հաջողությունների բանաձեւը:
- Պիտի բնական լինելս, լինի բեմում, թե առօրյաում: Ինձ թվում է` հենց դա են մարդիկ իմ մեջ ամենից շատ գնահատում եւ սիրում:
Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հարցազրույց համաշխարհային հայտնի երգչուհի Ադելի հետ` նրա ստեղծագործական ուղու, հաջողության բանաձեւի եւ այլ թեմաների շուրջ:
- Ադել, ինձ մոտ կարծիք է ձեւավորվել, որ Դուք երգում եք բացառապես սիրո մասին, եւ Ձեր բոլոր երգերը հենց Ձեր կյանքի մասին են: Արդյո՞ք ճիշտ եմ ընկալել Ձեր արվեստը:
- Ինքս եմ իմ երգերը գրում, հեղինակ-կատարող եմ եւ հետեւաբար գրում եմ նրա մասին, ինչն ինձ ամենից շատն է հուզում: Այո, միանգամայն ճիշտ եք ընկալում իմ երգերը: Դրանք իմ ապրումների, իմ հույզերի, հիասթափությունների եւ վերելքների մասին են:
- Ձեր հեղինակած Rolling in the Deep սինգլը հիրավի դարձավ համաշխարհային հիթ եւ մեծ ճանաչում բերեց Ձեզ ամբողջ աշխարհում, ինչի՞ մասին է այս երգը, մի փոքր պատմեք` խնդրում եմ:
- Այն նույնպես անձնական թեմայի մասին է, կրկին սիրո, բայց այս անգամ բաժանման: Այս երգի հետ շատ հիշողություններ են կապված: Երգը գրել եմ ընկերոջիցս բաժանվելուց հետո, մաքսիմալ անկեղծ եմ այս երգում, երեւի թե հենց դա է գրավում մարդկանց:
- Երբեւէ երազե՞լ եք նման հաջողության մասին, թե այս ամենը Ձեզ համար էլ էր անակնկալ:
- Անկեղծ ասած` միշտ երազել եմ երգչուհի դառնալու մասին: Վստահ էի, որ երգելու եմ, բայց երբեք չեմ ակնկալել, որ առաջին ալբոմս քսան միլիոն օրինակով կվաճառվի: Չգիտեմ` ինչպես արտահայտել հուզմունքս: Ինձ համար զավեշտալի էր այս ամենը: Չէի սպասում, որ իմ հույզերը կկիսեն միլիոնավոր մարդիկ եւ ինձ հետ հավասար լաց կլինեն իմ երգերը լսելիս:
- Մամուլում տարածված Ձեր անվան շուրջ ո՞ր պիտակներն եք համարում ճշմարտությանն ամենից մոտ:
- Մանշանակ համամիտ եմ այն կարծիքի հետ, որ շատախոս եմ, տանել չեմ կարողանում, երբ քննարկում են իմ արտաքինը, առավելեւս խորհուրդներ տալիս: Ինձ համարում եմ այն երգիչներից, որոնց պետք է լսել, այլ ոչ թե դիտել, կամ ինչպես միշտ ասում եմ, երգիչ եմ ոչ թե աչքերի` այլ ականջների համար:
- Հիմա սիրահարված ե՞ք, կամ սիրո՞ւմ եք որեւիցե մեկին:
- Այո, դու գիտես այդ հարցի պատասխանը, ես սիրում եմ եւ միշտ սիրահարված եմ:
- Կարո՞ղ եք մեկ բառով բնորոշել Ձեր այսքան մեծ հաջողությունների բանաձեւը:
- Պիտի բնական լինելս, լինի բեմում, թե առօրյայում: Ինձ թվում է` հենց դա են մարդիկ իմ մեջ ամենից շատ գնահատում եւ սիրում: