Armstar.am-ը գրել է, որ երկար դադարից հետո Արամեն ուրախալի լուր ունի իր երկրպագուների համար: Երգչի մոտ բուռն ստեղծագործական տարի է սկսվել: Նա պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր երգեր և ձայնասկավառակ: «Նոր երգս կոչվում է «Քավոր», բավականին ուրախ և պոզիտիվ երգ է, որի հեղինակը ես եմ , իսկ բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը»,- պատմել է Արամեն:
Շատ լայնածավալ տեսահոլովակ ենք նկարահանում հետաքրքիր դերասանով, ում անունն այս պահին չեմ ուզում նշել, թող անակնկալ լինի,- նշել է երգիչը` հավելելով, որ տեսահոլովակում կլինեն շուրջ վեց պարային խմբեր և արտերկրից հրավիրված նաև սևամորթ պարող, ով նույնպես իր մասնակցությունը կունենա «Քավոր» տեսահոլովակում»:
Արամեն նշել է, որ այս երգը գրվել է Քավոր գաղափարի մասին, ոչ թե հարսանեկան քավորի, ուստի ռեստորանային որևէ կատարման հետ այն ոչ մի կապ չի ունենա:
Առավել մանրամասն` այստեղ