Արդեն առաջին անգամ չէ, որ տարբեր ԶԼՄ-եր լուրեր են տարածում, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, որոշել են բաժանվել: Սակայն ԶԼՄ-երի կողմից տարածված նոր լուրերը, որտեղ ասվում է, որ Բարաք Օբաման և Բեյոնսեն սիրավեպ ունեն, ցնցել են հասարակությանը: Առաջին անգամ դրա մասին խոսել է հայտնի լուսանկարիչ Պասկալ Ռոստեյնը` ասելով, որ նրանց միջև տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ մի բան և ավելացրել. «Հավատացնում եմ ձեզ, շուտով սրա մասին կխոսի ողջ աշխարհը»:
Հարցազրույցում հստակ չի խոսվում այն մասին, թե արդյո՞ք այլ աղբյուրներ կարող են հաստատել այս լուրերը, ինչպես նաև չի հստակեցվում, թե լուսանկարիչը որտեղից է տիրապետում նման սենսացիոն լուրի և, առհասարակ, ինչ կապ ունի նա Բեյոնսեի կամ Բարաք Օբամայի հետ:
Տեղեկացնենք սակայն, որ «The Washington Post» թերթի ներկայացուցիչը խոսել է այս իրադարձության մասին` ասելով, որ տարածված տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը և նշել է, որ Օբաման և Բեյոնսեն արդեն պատրաստվում են պատասխանատվության ենթարկել այդ լուրերը տարածողներին: