Հաղորդավար Դմիտրի Շեպոլյովը ստիպված թողել է իր կնոջը` Ժաննա Ֆրիսկեին, ով այժմ բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում:
Պատճառը հաղորդավարի աշխատանքն է: Դմիտրին արդեն կորցրել է հաղորդավարի աշխատանքը ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունում: Երկրորդը չկորցնելու համար, այս անգամ արդեն Ռուսաստանի Առաջին ալիքում, նա ստիպված էր վերադառնալ Մոսկվա:
Մոտակա ժամանակում Դմիտրին կսկսի նկարահանել «Достояние Республики» հաղորդման նոր թողարկումը:
Ժաննայի հետ մնացել է նրա լավագույն ընկերուհին` Օլգա Օրլովան: