▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար 30 հազար եվրոյից ավելի գումար է հավաքվել

Ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանը ընկերոջ` դերասան Վարդան Արզումանյանի հետ մոտ օրերս պատրաստվում է Գերմանիա մեկնել: Այդ մասին Asekose.am-ի թղթակցին տեղակացրեց Կարենի կինը` Մարիա Մկրտչյանը: Վերջինիս խոսքերով` ամուսինն այս  պահին կարգավորում է թղթաբանական խնդիրները:

Թեև օրեր առաջ  «Օգնենք Կարեն Մկրտչյանին  ֆեյսբուքյան էջում» գրվել էր,  որ Կարեն Մկրտչյանի բուժման համար արդեն հավաքվել է շուրջ 27 հազար եվրո, Մարիան նշեց, որ  արդեն գումարը 27 հազարը գերազանցել է.

«Ինքս հստակ թիվ դեռ չեմ կարող ասել, բայց որքան տեղյակ եմ արդեն 30 հազար եվրոյից ավել գումար է հավաքվել: Մարդիկ իսկապես համախմբվել են: Մեզ հասնում են տեղեկություններ, որ  նույնիսկ գեղեցկության սրահների այցելուները Կարենին օգնելու համար պահանջված գումարից ավել գումար են թողնում»:

Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպի հետևանքով Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում և   անգամ դժվարանում է խոսել: Վիրահատության համար անհրաժեշտ է 80.000 եվրո, որի հնարավորությունը նա չունի:

Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը սիրով և ի սրտե փոխանցվելու է սիրված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով:

Կարեն Մկրտչյանի հաշվեհամարը UNIBANK-ում  հետևյալն է`
24100265048901 AMD
24100265048902 USA
24100265048903 Euro

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին