▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհիմն քննադատության հեղինակը տղամարդկություն չունի. Մենչի և Գրիգոր Դանիելյանի պատասխանը

Հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմեն Պետրոսյանի` Մենչի հասցեին ուղղված քննադատությանը.

«Երբ խոսքը գնում է առողջ քննադատության մասին, ես պարզապես կլռեմ և շատ ուշադիր կլսեմ, սակայն ...
Ես ուղակի ցանկանում եմ հրապարակել նյութի հեղինակի մի քանի նյութերի վերնագրեր, որոնք ցնցեցին ինձ, ինչպե՞ս կարող է նման հայրենասեր անձնավորությունը, որը մտածում է մեր մատաղ սերնդի դաստիարակության մասին նման հոդվածներ հրապարակել: Ստորև ներկայացնում եմ հոդվածների հիթ շքերթը: 
1. 6 կանայք, ովքեր տղամարդ են դարձել 
2. Քիմ Քարդաշյանը մերկացել է ամուսնու նոր տեսահոլովակի համար
3. «Սեքսը զիլ բան է»
4. Վարդանուշ Մարտիրոսյանի ամբողջովին մերկ պարը 
5. 10 հետաքրքիր փաստ հետույքի մասին
6. Ավելի սեքսուալ դառնալու 7 լավագույն տարբերակները
7. Լուիզա-Լիանա երգը հայ փոքրիկի կատարմամբ
8. Սեքսի մասին ամենազվարճալի օրենքները
և այլն:

Ուղակի կնշեմ մեկ բան, որ հեղինակը այս նյութը գրել է ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ ուղակի հերթական անգամ բարձր դիտողականություն ապահովելու համար:

Սակայն պետք է ավելացնեմ, հարգելի SKANDALIST անձնական վիրավորանքի համար ըստ մարդկային օրենքների և ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108 հոդվածի դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք»:

Մենչը նույնպես մեկնաբանել է իրեն ուղղված քննադատությունը` ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Համաձայն եմ յուրաքանչյուր տեսակի առողջ քննադատության, բայց անձնական վիրավորանք հասցնել երբեք չի կարելի: Հեղինակը այնքան տղամարդկություն չունի, որ իր կողմից գրված հոդվածի տակ իր անուն ազգանունը չի գրում և խոսել այս վերնագրից հետո էթիկայի կամ անկրթության մասին, ուղղակի անիմաստ է: Խոսքի ազատությունը չի նշանակում, որ պետք է վիրավորել դիմացինի անձը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին