▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գրիգորյանը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալեգրովան և այլոք «Armenia» Music Awards LEGENDS 2014-ում

«Armenia» Music Awards ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը  ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006 թ-ին, երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա» պրոդաքշնի մեծ ջանքերի շնորհիվ այդ հիասքանչ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:  

Ինը տարիների ընթացքում  «Armenia» Music Awards մրցանակաբաշխությունը հեռարձակվում է Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով աշխարհի 136 երկրներում: Միջոցառումը ձեռք է բերել մեծ ճանաչում, ունի շուրջ 35 միլիոն հանդիսատես և վայելում է բազմահազարանոց հեռուստադիտողի սերը պրոֆեսիոնալ կազմակերպվածության և հրավիրված ճանաչված հյուրերի շնորհիվ: Սովորաբար մրցանակի հանձման արարողությունը անց է կացվում դասական ձևաչափով, որում ներկայացված են լինում 21 անվանակարգեր` տարվա հիթ, տարվա երգիչ/ուհի, լավագույն ալբոմ և այլն: Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ հրավիրված հյուրերը անվանակարգերում առաջադրված մասնակիցներին են հանձնում հայտնի քանդակագործի հեղինակած անվանական ոսկեզօծ արձանիկ`  մոլորակի և ծառի տեսքով, խորհրդանշելով ողջ աշխարհվող սփռված հայությունը: Մրցանակաբաշխությանը հաջողվեց ձեռք բերել միջազգային ճանաչում հատկապես  աշխարհասփյուռ հայության շրջանում: Ինը տարիների ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն ու մրցանակակիրներն  են եղել համաշխարհային արվեստի հայտնի գործիչներ: Նրանց թվում են Ալեն Դելոն, Դեմիս Ռուսոս, Վլադիմիր Սպիվակով, Իոսիֆ Կոբզոն, Խուլիո Իգլեսիաս, Զուրաբ Սոտկիլավա, Կոնստանտին Օրբելյան, Ջորջիա Ֆումանտի,  Իրինա Ալլեգրովա և այլք:

2014թ-ին մրցանակաբաշխության կազմակերպիչ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը որոշում կայացրեց մրցանակաբաշխությունն անցկացնել հատուկ ձևաչափով՝ «Լեգենդներ»: Այս տարի առաջադրված բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման, ինչպես նաև Հայաստանից դուրս դրա տարածման մեջ: Միջոցառման ընթացքում կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն: 2014-ին «Լեգենդ» մրցանակին առաջադրված են Արթուր Գրիգորյան, Արթուր Մեսչյան, Դավիթ Թուխմանով,  Ջիվան Գասպարյան,  Իրինա Ալլեգրովա, Կոնստանտին Օրբելյան, Մալխաս, Միշել Լեգրան, Հովհաննես Չեքիջյան, Օֆելյա Համբարձումյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռոզի Արմեն, Ռուբեն Հախվերդյան, Ռուբեն Մաթևոսյան, Սերժ Թանկյան, Ստաս Նամին, Տաթևիկ Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Շառլ Ազնավուր:

«Ի հիշատակ լեգենդների» հատուկ մրցանակին են արժանանալու Ավետ Տերտերյան, Ալեքսեյ Հեքիմյան, Արամ Խաչատուրյան, Առնո Բաբաջանյան, Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան, Միքայել Թարիվերդիև, Հովհաննես Բադալյան, Էլվինա Մակարյան:

Համերգային ծրագրում կմասնակցեն նաև Անդրեն, Արամ MP3,  Արման Հովհաննիսյան, Արմեն Բաբախանյան, Ջիվան Գասպարյան/ կրտսեր/, Ինգա և Անուշ Արշակյաններ, Մուրադ Մալխասյան, Սևակ Ամրոյան, Թաթա Սիմոնյան, Rockin' Raffi Arto, Jazz Parking-ի և  «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակիցները:

Տեղեկացնենք, որ «Armenia» Music Awards LEGENDS 2014 ամենամյա 9-րդ

մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. ապրիլի 6-ին Մոսկվայի Կրեմլի մեծ համերգասրահում, ժամը 18:00-ին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին