Բլոգեր Անժելա Մկրտչյանն Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ նա դիմել է բժշկական միջամտության: Դատելով լուսանկարից` կարելի է եզրակացնել, որ Անժելան վիրահատել է քիթը և ականջները: Asekose.am-ի թղթակիցը կապվեց նրա հետ` պարզելու`արդյոք նա վերջապես փորձում է հասնել իր վաղեմի երազանքին և ինչպես է իրեն զգում հետվիրահատական շրջանում:
Asekose.am-ի հետ զրույցում Անժելան նշեց, որ խոսքը պլաստիկ վիրահատության մասին չէ, իսկ այդ քայլին դիմել է`զուտ առողջական խնդիրներից ելնելով.
«Պլաստիկ վիրահատության չեմ դիմել. խնդիրներ ունեի քթիս միջնապատի և խեցիների հետ, այդ իսկ պատճառով նաև ականջներս եմ վիրահատել»:
Իսկ այն հարցին` գուցե այս քայլով նա փորձել է նմանվել նախկինում իր համար երազանք թվացող բարբի տիկնիկի, նա պատասխանեց.
«Ոչ, ես արդեն վաղուց հրաժեշտ եմ տվել իմ այդ մտքին և այլևս չեմ ուզում վերադառնալ իմ նախկին գործունեությանը»:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ընթացքում Անժելա Մկրտչյանը նշել էր, որ ցանկանում է դառնալ Հայաստանի բարբի տիկնիկը և դրա համար պատրաստ է դիմել բազմաթիվ վիրահատական միջամտությունների: