Դիմա Բիլանն, անշուշտ, համարվում է ռուսական էստրադայի ամենաէպոտաժային արտիստներից մեկը: Երգիչը դա ցույց է տալիս ոչ միայն բեմում, այլ նաև իրական կյանքում: Վերջերս Դիման իր անձնական միկրոբլոգում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնք չափազանց վախեցրել են ոչ միայն նրա երկրպագուներին, այլ նաև երգչի ծանոթներին: Բանն այն է, որ նկարներում Դիմա Բիլանի դեմքն ամբողջովին արյան մեջ է, իսկ մարմինը` ծեծված:
Պարզ է դարձել, որ այդ լուսանկարները նոր պատմական ֆիլմի նկարահանման հրապարակից են եղել, որում Դիմա Բիլանը հանդես է գալիս սպայի կերպարով: