▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրպագուհիները դատի են տվել Բեյոնսեին

Անցած տարի հայտնի երգչուհի Բեյոնսեի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած դեպքից հետո երգչուհու 2 երկրպագու որոշել են դատի տալ նրան: Բանն այն է, որ Բեյոնսեի համերգի ժամանակ հանդիսատեսը բառացիորեն ոտնատակ է արել նրանց:


Աղջիկները` Ռաքել Կաստելանոսը և Գաբրիելա Դևիդսոնը, պատմել են, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին հատուկ մեկնել էին Չիկագո՝ մասնկացելու իրենց կուռքի համերգին: Աղջիկները նշել են, որ իրենք գնել էին լավագույն տոմսերը և նախօրոք էին եկել, որպեսզի առաջինը մոտենան բեմին, սակայն երբ դռները բացվել են, ամբոխն այնքան մեծ է եղել, որ ոտնատակ է տվել իրենց:


Դեպքից հետո երկրպագուհիները կոտրվածքներով և այլ վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում: Ըստ նրանց` միջադեպի պատճառը համերգի սխալ կազմակերպումն էր, այդ իսկ պատճառով որոշել են դատի տալ հենց Բեյոնսեին և նրա թիմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին