Արդեն տեղեկացրել ենք, որ Ամստերդամում տեղի ունեցած պրոմո-համերգի ժամանակ Արամ MP3-ը կատարել է Not alone երգը:
Իսկ «Եվրատեսիլի» ալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսելով Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստի հետ հեռահար վեճի մասին, Արամ MP3-ը, մասնավորապես, ասել է.
«Այն ամենը, ինչ ասել եմ նրա վերաբերյալ, կատակ է, չէ որ ես հումորիստ եմ: Ինչ-որ մեկը սխալ է թարգմանել հայերենից, եւ մամուլն էլ ամենն ուռճացրել է, այստեղից էլ այս աղմուկը: Ես հանդիպել եմ Կոնչիտային եւ ասել այդ մասին..»,- ասել է Արամը:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ը Կոնչիտային հանդիպել է Ամստերդամում. «Եվրատեսիլ»-ը կմեկնարկի Կոպենհագենում մայիսի 6-ին: