Ինչպես երևում է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մեր մասնակցիը` Արամ MP3-ն, միակը չէ, ով արժանացել է մրցույթի ամենասկանդալային մասնակցի` Կոնչիտա Վուրստի, ուշադրությանը և հավանությանը: Լատվիա այցելության ժամանակ Կոնչիտան, լսելով Բելառուսը ներկայացնող մասնակցի` Թեոյի երգը, անմիջապես արձագանքել է և նույնիսկ հրավիրել է երգչին հանդիպման:
- Մեզ անհրաժեշտ է անպայման միասին գարեջուր խմել,- իր հաղորդագրությունն է փոխանցել Կոնչիտան Թեոյին:
Սակայն պարզ է դարձել, որ արտիստները միմյանց հետ արդեն հանդիպել էին մի քանի օր առաջ Ամստերդամում տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որտեղ հավաքված են եղել «Եվրատեսիլ 2014» մրցույթի բոլոր մասնակիցները:
Ներկայացնում ենք Կոնչիտա Վուրստի և Թեոյի երկխոսությունից որոշ հատված.
-Կարո՞ղ ես ինձ թողնել քո ստորագրությունը` մակագրելով. «Իմ կյանքի ամենամեծ սիրուն», ինձ շատ հաճելի կլինի,- ասել է մորուքավոր երգչուհին:
-Քո երգը հիասքանչ երգ է, ինձ այն դուր է գալիս և դու հիանալի տեսք ունես,- ի պատասխան Կոնչիտային` ասել է երիտասարդ երգիչ Թեոն:
Եվ այսպես, մասնկացիները պայմանավորվել են հանդիպել Դանիայում, ինչպես նշում է Կոնչիտան, ավելի մտերմիկ պայմաններում: