Արդեն տեղեկացրել ենք, որ Մհերը և Սևակ Ամրոյանը Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված նոր աշխատանք են պատրաստել:
Երիտասարդ երգիչները, երգահան Արա Գևորգյանի գլխավորությամբ և նվագակցությամբ, «Ադանա» հայտնի ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ են նկարահանել: Թեև «Ադանա» երգին ծանոթ ենք դեռ 2005 թվականից, այս տեսահոլովակի հեղինակներն այն պրեմիերա են համարում, քանի որ առաջին անգամ «Ադանա»-ն ներկայացվում է հայերեն տարբերակով:
Այն արդեն կարող եք գնահատել ինքներդ:
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորն է Գեորգի Հարությունյանը, ով Ալեքսանդր Մհերյանի հետ միասին հանդես է եկել նաև նախագծի պրոդյուսերի դերում: Վերջիններիս խոսքերով` տեսահոլովակով փորձել են շեշտադրել հայերի բարձրաշխարհիկ կյանքը և քրիստոնեական մեծ հավատքը: