Երեկ` ապրիլի 17-ին, լրացել է հայտնի «Spice Girls» խմբի նախկին մեներգչուհի, այժմ մոդելավորող Վիկտորիա Բեքհեմի ծննդյան 40-րդ տարեդարձը: Վիկտորիան նախընտրել է իր ծննդյան տարեդարձը անցկացնել ընտանիքի հետ և բոլորից հեռու: Նա որոշել է մոտական հանգստյան օրերը անցկացնել ամուսնու` Դևիդ Բեքհեմի և իրենց երեխաների հետ, քանի որ խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով նրանց չի հաջողվում երկար ժամանակ անցկացնել միասին: