Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Բեյոնսեին առաջարկել էր լինել իր հարսանիքի հարսնաքույրը: Բեյոնսեն նախապես տվել էր իր համաձայնությունը, սակայն ըստ վերջին տեղեկությունների` նա այնքան էլ չի ցանկանում լինել Քիմի կողքին` ավելին, նա ընդհանրապես չի ցանկանում ընկերություն անել Քիմի հետ: Օրերս աստղերը դեմ առ դեմ հանդիպել են Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում: Քիմը շատ ուրախ է եղել աստղին տեսնելու համար, սակայն, ըստ ականատեսների` Բեյոնսեն աշխատել է հեռու մնալ. նա իրեն շատ սառն է պահել եւ արագորեն հրաժեշտ է տվել Քիմին:
Ամերիկյան որոշ բլոգերներ գրում են, որ, հնարավոր է, Բեյոնսեն հրաժարվի Քիմի հարսնաքույրը լինել:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը տեղի է ունենելու մայիսի 24-ին Փարիզում: