▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննախադեպ ցուցադրություն Երևանում. Բրունո Բրունի` իտալացու խենթությամբ ու գերմանական ճշտապահությամբ

Իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝  համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունին արդեն Հայաստանում է և վայելում է հայկական հյուրասիրությունն ու երևանյան ջերմությունը:  

Asekose.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահում  ապրիլի 25-ից հունիսի 2-ը  հայ արվեստասերները Բրունո Բրունիի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն կունենան:

Համաշխարհային համբավ  վայելող նկարիչը, որ ծնվել է Իտալիայում, իսկ այժմ բնակվում էԳերմանիայում, կնոջ  հետ միասին Ազգային պատկերասրահի բակում անձամբ է դիմավորել իր աշխատանքները:

Asekose.am-ի CV հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանը լուսանկարել է , թե ինչպես է Բրունո Բրունին, կարծես արդեն կարոտած իր գործերին, դրանք դիմավորում. Լուսանկարչական ռեպորտաժը կարող եք դիտել Նարեկ Բախտամյանի բլոգում: 

Նշենք, որ 1959 թվականից  ի վեր՝ Բրունո Բրունին անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Քյոլնում, Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Տոկիոյում... նրա գեղանկարները, քանդակներն այսօր ներկայացված են Եվրոպական ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր թանգարաններում և անհատական հավաքածուներում:

Վստահ ենք, որ արվեստագետի ներկայությունը Հայաստանում  նոր շունչ կհաղորդի հայաստանյան մշակութային կյանքին: Աննախադեպ ցուցադրությունը «Անտիկյան» ցուցասրահի և «Ռենկո Արմէստեյտ» ընկերության շարունակական համագործակցության շրջանակներում է`  ևս մեկ կարևոր քայլ հայ-իտալական մշակութային երկխոսության մեջ:

Asekose.am Production-ը ֆիլմ է նկարահանում Բրունո Բրունիի երևանյան ցուցադրության և  օրերի մասին և այն շուտով կներկայացնի Ձեր ուշադրությանը, իսկ մինչ այդ բաց մի թողեք առիթն` այցելել Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ ցուցահանդեսին, իսկ ստորև հետևեք նկարչի երևանյան ցուցահանդեսի համար տպագրված գրքույկից մի քանի նկարներ: 

72157643857642333

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին