Արամ MP3-ը Կոպենհագենում կազմակերպված ասուլիսին ժամանել է ջրահարսի պոչով՝ ցանկանալով ցուցադրել, թե որքան շատ է սիրում Հանս Քրիստիան Անդերսենի հերոսուհի ու Դանիայի մայրաքաղաքի խորհրդանիշ ջրահարսին:
Ի թիվս այլ հարցերի` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցից լրագորղները ճշտել են, թե ինչ է մտածում այն հայերի մասին, ովքեր Ավստրիան ներկայացնող տրանսվետսիտ Կոնչիտա Վուրստի մասնակցության դեմ խնդրագիր են ներկայացնում։ « Ցանկանում եմ ասել, որ դա չի համապատասխանում իրականությանն և դա ես կարող եմ գնահատել միայն որպես սև PR»,- ասել է Արամ MP3-ը։