Համացանցում է հայտնվել այն տեսանյութը, որը վերջին օրերի ընթացքում դարձել էր «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հետևողների և ոչ միայն քննարկման թեման: Խոսքն Արամ MP3-ի և տրանսսեքսուալ Կոնչիտա Վուրստի գրկախառնության մասին պատմող տեսանյութի մասին է:
Տեսանյութի մեջ Արամ MP3-ն ողջունել է Կոնչիտային և ասել, որ նա իր մասին շատ տարբեր բաներ է լսել, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Արամ MP3-ին նշել է, որ դա ընդամենը կատակ է եղել և սխալ թարգմանության արդյունք:
«Ընդհանուր առմամբ խնդիր չկա, որովհետև ես պատասխան կատակ եմ ուղարկել քեզ»,- ի պատասխան Արամի` նշել է Կոնչիտան, ինչին էլ հաջորդել է նրանց ջերմ գրկախառնությունը:
Զրույցի վերջում Արամ MP3-ն իր հավանությունն է տվել Կոնչիտայի երգին և նշել, որ այն շատ նման է հայտնի Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի սաունդթրեքին, որից հետո արտիստները միմյանց հաջողություն են մաղթել:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ի և Կոնչիտա Վուրստի գրկախառնությունից հետո հայ հանդիսատեսը կարծես թե բաժանվել էր երկու ճակատների. մի մասը պնդում էր, որ Արամի համերաշխության այս քայլը ճիշտ էր, իսկ մի մասն էլ պնդում էր, որ Արամ MP3-ն չպետք է զիջեր իր դիրքերը և մինչև վերջ պետք է զենքերը վայր չդներ: