Ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանը ցանկություն էր հայտնել, որ իր հարսանյաց զգեստի հեղինակը լիներ Վիկտորիա Բեքհեմը, սակայն վերջինս այդ գաղափարը ոգևորությամբ չէր ընդունել:
Լուրերի համաձայն` ամիսներ առաջ Քիմի և Քանյեյի ներկայացուցիչները դիմել էին Վիկտորիային, սակայն նա հրաժարվել է համագործակցել, քանի որ վախեցել է իր բրենդի վարկանիշը փչացնել:
«Քիմը շատ էր ցանկանում այդ կարևորագույն պահին կրել Բեքհեմի հագուստը, սակայն նա աշխատում է А դասի աստղերի հետ, և չի ցանկանում ռեալիթի շոուի աշխարհի ներկայացուցիչների հետ գործ ունենալ: Բացի այդ նա հարսանեկան հագուստով չի զբաղվում: Սակայն Քարդաշյանը երկար ժամանակ չի տառապել. ըստ ԶԼՄ-ների, նա խորանին է մոտենալու Balmain նորաձևության տան ստեղծած հագուստով: Ըստ տեղեկությունների, Փարիզում կայանալիք արարողության ժամանակ Քիմը կկրի երեք հագուստ»-նշել է Բեքհեմին մոտ կանգնած աղբյուրը: