▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնասեռականների շրջանում ես կուռք եմ համարվում. Կոնչիտա Վուրստ

Երեկ Կոպենհագենում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի փուլից հետո Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը մամլո ասուլիս է տվել եւ պատասխանել լրագրողների մի քանի հարցերին:  

Կոնչիտա, Դուք սպասո՞ւմ էիք, որ կանցնեք եզրափակիչ փուլ: 

Երբ սկսեցին կարդալ եզրափակիչ անցած մասնակցիների անունները, ես վերջինն էի: Նայում էի ուրախացող մրցակիցներիս եւ մտածում՝ «Վերջ, ես չեմ անցնի»: Բայց ոչ, ես ձեր առջեւ եմ որպես եզրափակչի լիարժեք մասնակից:

Դուք մեծ աջակցություն ունեք եվրոպացի նույնասեռականների կողմից: Արդյոք դա որևէ կերպ օգնել է ձեզ անցնել մրցույթի եզրափակիչ:

Այո', ես զգացել եմ իմ երկրպագուների աջակցությունը: Այս գիշեր նրանց սերն ինձ ուժ տվեց: Ես գիտեմ, որ նույնասեռականների շրջանում ես կուռք եմ համարվում, սակայն ինձ համար կարեւոր է նաեւ այն, որ ավանդական կողմնորոշում ունեցող անձիք նույնպես սատարեցին ինձ: Նրանք հասկացան, թե ինչ էի ես ուզում հասցնել իմ երգով:

Եթե հաղթեք «Եվրատեսիլ-2014» մրցույթում, միգուցե սեռափոխությու՞ն կատարեք, որպեսզի վերածվեք իսկական կնոջ:

Ո'չ, հասկացեք, ես չեմ ցանկանում կին լինել: Ես չեմ ուզում ինձ փոխել: Ես ստեղծել եմ Կոնչիտայի կերպարը, որպեսզի ցույց տամ, որ դու կարող ես աստղ լինել ցանկացած տեսքով: Ես երբեք չեմ թրաշի իմ մորուքը, ոչ մի դեպքում:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին