▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլին խոստովանել է, որ պատրաստվում է հրաժեշտ տալ Հոլիվուդին

Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ պատրաստվում է վերջ դնել դերասանական իր կարիերային: Դերասանուհին պատմել է, որ այդպես նա կկարողանա կենտրոնանալ մարդասիրական գործունեության վրա, որը նա իրականացնում է ՄԱԿ-ի հետ համատեղ։ 

«Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ու շատ երջանիկ եմ ինձ ընձեռված բոլոր հնարավորությունների համար։ Սակայն ես ունեմ ընտրության հնարավորություն և նախընտրում եմ կենտրոնանալ մարդասիրական գործունեության վրա»,- այս մասին Ջոլին հայտարարել է Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դերասանուհին ավելացրել է նաև, որ ցանկանում է մարդկանց ուշադրությունը սևեռել հատկապես հակամարտության գոտիներում կանանց նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունների դեմ ուղղված արշավին։

Հիշեցնենք սակայն, որ որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ շուտով հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնելու Անջելին Ջոլիին և Բրեդ Փիթին նույն ֆիլմում:

Տեղեկացնենք, որ վերջերս հոլիվուդյան գեղեցկուհին անդրադարձել էր նաև Քիմ Քարդաշյանի` Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին գրառմանը` նշելով.

«Ո՞ւմ տեղն է իրեն դրել այս դատարկագլուխ հիմարը: Ինչո՞ւ նա չի զբաղվում իր ռեալիթի TV-ով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին