newsbook.am-ը,, հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում մեծ շուքով նշվել է Արմեն Ղազարյանի` Պզոյի ծննդյան տարեդարձը, գրում է, որ որ օրենքով գողի ծննդյան արարողությանը վարողը (կոնֆերանսիեն) եղել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը:
Նշվում է, որ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը սկզբում դիմել է դերասանուհուն` առաջարկելով վարել ծննդյան արարողությունը, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, թե ինքը ծննդյան արարողություններ չի վարում:
Բացասական պատասխան ստանալուց հետո, Գրիգոր Նազարյանը դերասանուհուն հարցրել է, թե կոնկրետ որքա՞ն գումարի դիմաց նա, այնուամենայնիվ, պատրաստ կլինի վարել Արմեն Ղազարյանի ծնունդը: Պատասխանը եղել է բավական կլորիկ գումար, և կողմերը եկել են փոխադարձ համաձայնության:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում