Արդեն տեղեկացրել ենք, որ դերասան և ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը, ով բուժման նպատակով ներկայումս Գերմանիայում է, վերականգնել է խոսքը և կարողանում է քայլել: Ավելին` նույնիսկ իր ներկայությամբ Ստրասբուրգում անակնկալի է բերել երգիչ Մարտին Մկրտչյանին: Սակայն այդքանով Կարեն Մկրտչյանի անակնկալները չեն սահմանափակվում: «Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջում հայտնվել է հետևյալ գրառումը.
«Հարգելի համակիրներ,Կարենն արդեն կարողանում է խոսել նորմալ և սկսել է քայլելու հաջող փորձեր անել: Կարենի ցանկությամբ այսուհետև դադարեցվում են բոլոր տեսակի դրամահավաքները,քանի որ հավաքվել է անհրաժեշտ գումարը և այն բավարար է բուժման համար: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ անչափ այս ողջ ընթացքում Կարենի կողքին լինելու,նրան աջակցելու և ձեռք մեկնելու համար»: