Ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանը ընկերոջ` դերասան Վարդան Արզումանյանի հետ, այսօր առավոտյան, մեկնել է Գերմանիա:
«Այսօր լուսաբացին Կարենը մեկնեց Գերմանիա....Աղոթենք...»,-այս մասին նշված է Բոլորս կողքիդ ենք, Կարեն ջան ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ օրերս Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Կարենի կինը` Մարիա Մկրտչյանը նշել էր, որ թեև օրեր առաջ «Օգնենք Կարեն Մկրտչյանին ֆեյսբուքյան էջում» գրվել էր, որ Կարեն Մկրտչյանի բուժման համար արդեն հավաքվել է շուրջ 27 հազար եվրո, այդ գումարն արդեն գերազանցել է 27 հազարը.
«Ինքս հստակ թիվ դեռ չեմ կարող ասել, բայց որքան տեղյակ եմ արդեն 30 հազար եվրոյից ավել գումար է հավաքվել: Մարդիկ իսկապես համախմբվել են: Մեզ հասնում են տեղեկություններ, որ նույնիսկ գեղեցկության սրահների այցելուները Կարենին օգնելու համար պահանջված գումարից ավել գումար են թողնում»:
Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպի հետևանքով Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում և անգամ դժվարանում է խոսել: Վիրահատության համար անհրաժեշտ է 80.000 եվրո, որի հնարավորությունը նա չունի:
Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը սիրով և ի սրտե փոխանցվելու է սիրված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով:
Կարեն Մկրտչյանի հաշվեհամարը UNIBANK-ում հետևյալն է`
24100265048901 AMD
24100265048902 USA
24100265048903 Euro
Ավելացնենք նաև, որ «Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան խմբում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ միայն ՎիվաՍելՄՏՍ-ի բաժանորդները, ուղարկելով ser բառը 7733 կարճ համարին, կկարողանան օգնել Կարեն Մկրտչյանին: Նամակի արժեքը 500 դրամ է: