▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջենիֆեր Լոպեսի շլացնող ելույթը «Billboard Music Awards» մրցանակաբաշխությանը

Մայիսի 18-ին Լաս-Վեգասում տեղի է ունեցել  «Billboard Music Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը համարվում է երաժշտական ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը: Երեկոյի գլխավոր դափնեկիրը դարձել է բոլորի կողմից սիրված արտիստ Ջասթին Թիմբերլեքյը: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ մրցանակաբաշխությանը ներկա էին ամերիկյան շոու բիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչինչ չէին խնայել շլացուցիչ տեսք ունենալու համար: Բացի իրենց արտաքին տեսքից, նրանցից ոմանք նաև ապշեցրել են իրենց վառ և ցնցող ելույթներով: Նրանցից, թերևս, առանձնացնենք երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին, ով, անդավաճան մնալով իր ոճին, ներկացրել է պարային շքեղ բեմականացում` բեմում ցույց տալով իր ճկունությունը և շքեղ կառուցվածքը: Ի դեպ` երգչուհին ճանաչվել է հաղթող «Մրցանակաբաշխության իկոնա» անվանակարգում:
Ստորև ներկայացնում ենք մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթանակած արտիստների ցուցակը`

Լավագույն արտիստ`Ջասթին Թիմբերլեյք

Լավագույն սկսնակ արտիստ` Լորդ

Լավագույն երգիչ` Ջասթին Թիմբերլեյք

Լավագույն երգչուհի` Քեթի Փերի

Billboard Top-200 հիթ շքերթի առաջատար`Ջասթին Թիմբերլեյք

Լավագույւն ռադիո արտիստ` Ջասթին Թիմբերլեյք

Ամենից շատ շրջագայող արտիստ` Բոն Ջովի

Լավագույն համացանցային արտիստ` Ջասթին Բիբեր

Լավագույն ռեփ կատարող` Էմինեմ

Լավագույն քանթրի կատարող` Լյուք Բրայան

Լավագույն լատինո կատարող` Մարկ Էնթոնի

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին