Տարբեր միջազգային ԶԼՄ–եր հայտնում են, որ Հոլիվուդը շուտով կարող է կորցնել իր ամենավառ ներկայացուցիչներից մեկին, ում պատրաստվում է ձեռք բերել ԱՄՆ-ի համագումարը: Հոլիվուդում սրտակեր համարվող դերասան Ջորջ Քլունին մտադիր է մտնել դեմոկրատական կուսակցության շարքը, որից հետո` առաջադրել իր թեկնածությունը նախագահական սպասվող ընտրություններում: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, սակայն հայտնի է, որ Քլունիի` քաղաքականության հանդեպ սերը վաղուց արդեն հոբբի չէ: Դերասանն այժմ մտադիր է մեծ ոգևորությամբ և մեծ ուժով զբաղվել երկրի քաղաքական գործերով:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ դերասանը վերջապես հայտարարեց իր հարսանիքի մասին, որը կրկին որոշ լրատվամիջոցներ կապում են քաղաքականության հետ. օրինակելի ամուսնու կերպարը հենց այն է, ինչ նրան պետք է:
Որոշ ԶԼՄ-եր գրում են, որ Քլունիի` քաղաքական դաշտում հաջողություն ունենալու հնարավորությունը կրկնապատկվում է նաև այն հանգամանքով, որ 2012թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ նա սատարել է հենց այժմյան նախագահ` Բարաք Օբամային: