Ինչպես հայտնի է, երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է ուղեղի քաղցկեղի դեմ։ Երբ Ժաննան իր ընկերուհուն՝ Օլգա Օրլովային, պատմել է իր հիվանդության մասին, Օլգան միանգամից համաձայնվել է նրան օգնելու գործին:
Օլգան ցնցված էր այդ նորությամբ, նա թողել է իր սոլո կարիերայի համար տարվող աշխատանքը, բարեկամներին եւ սկսել օգնել հիվանդ ընկերուհուն:
Ռենատ Դավլետյարովը, ում հետ այդ ժամանակ ապրում էր Օրլովան, չի դիմացել զգացմունքների նման փորձությանն ու շատ արագ Օլգային փոխարինող է գտել՝ «Ռեֆլեքս» խմբի նախկին անդամ Եվգենիա Մալախովային, ում հետ էլ արդեն ամուսնացել է:
Փաստորեն, Օլգան զոհաբերել է իր անձնական կյանքը՝ հանուն Ժաննա Ֆրիսկեի փրկության: