▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերա Բրեժնևան թույլ է տվել երկրպագուին դիպչել իր կրծքին

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան օրերս ելույթ է ունեցել Ուֆա քաղաքի ռեստորաններից մեկում: Երեկոյի ընթացքում, բացի իր գեղեցիկ հիթերը ներկայացնելուց, երգչուհին ակտիվ շփվել է նաև ներկաների հետ:  Իր խոսքում` Բրեժնևան ասել է, որ կյանքում ունի երկու թուլություն` մեկը դա երեխաներն են, իսկ մյուսը` տղամարդիկ:

«Վերջ, մնում եմ Ուֆայում։ Ես արդեն ընտրել եմ ինձ տղամարդ։ Իսկ ի՞նչ կա որ, ես միայնակ կին եմ։ Ես կարողանում եմ լվանալ սպասքը, եփել, մաքրել տունը, արդուկ անել: Ես կարողանում են նաեւ թարմ մթերքներ ընտրել շուկայում, ինչը, համաձայնեք,  պակաս կարեւոր չէ։ Հետո, ես բնակարան ունեմ, ճիշտ է՝ այն Կիեւում է։ Վաստակում եմ ինքնուրույն, ընտանիքս կարող եմ պահել։ Իհարկե, չէի ցանկանա ինքս դա անել, բայց կարող եմ, եթե սիրահարվեմ», - շարունակել է երգչուհին։

Բայց երգչուհու կողմից նման խոստովանությունը միակ բանը չէ, որ զվարճացրել է երեկոյի հյուրերին: Որոշելով ապացուցել, որ իր բարեմասնությունները բնական են` Վերան  առանց ամաչելու բռնել է իրեն մոտ կանգնած երկրպագուի ձեռքը եւ դրել իր կրծքին։

«Եվ ի՞նչ, բնակա՞ն է, իմպլանտանտներ չկա՞ն։ Իսկ բոլորը մտածում են, թե իմ կրծքերը բնական չեն։ Կարող եմ թույլ տալ շոշափել նաեւ վարսերս, շրթունքներս»...,- իր խոսքը եզրափակել է սեքսուալ Վերա Բրեժնևան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին