▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինուհին դարձել է Անտոնիո Բանդերասի ամուսնալուծության պատճառը

Կարծես թե ուկրաինացի սրտակերները որոշել են բաժանել աշխարհի ամենահայտնի և ամուր զույգերից մի քանիսին: Այն բանից հետո, երբ համացանցը ողողվեց Ջենիֆեր Լոպեսի և ուկրաինացի պարող Մաքսիմ Չմերկովսկիի սիրավեպի մասին լուրերով, հայտնվեցին նոր տեղեկություններ, ըստ որոնց` ավելի քան 18 տարվա պատմություն ունեցող զույգի` Անտոնիո Բանդերասի և Մելանի Գրիֆիտի,  բաժանման պատճառը կրկին ուկրաինուհի է: Խոսքը երիտասարդ Նատալի Բեռնի մասին է, ով խաղացել է «Անկառավարելիներըֆիլմում:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Կաննի կինոփառատոնում հոլիվուդյան դերասանը և Բեռնը ցուցադրել էին իրենց կրքոտ սալսան, Մելանին հայտարարել էր ամուսնալուծության մասին:

«Նա ինձ ասել էր, որ ընտանիքում խնդիրներ ունի։ Կաննում նա ասում էր, որ փորձել է պահպանել ամուսնությունը։ Նա շատ բարի է։ Ինձ համար զարմանալի էր, որ նա այդքան ազատ էր պարելիս»,- մեկնաբանել է Բեռնը իր և Անտոնիոյի սիրավեպի մասին լուրերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին