Հոլիվուդյան սրտակեր դերասաններից մեկը` Լեոնարդո Դի Կապրիոն, հայտարարել է, որ իր կողմից ստեղծված բարեգործական ֆոնդը 3 մլն. դոլար է հատկացրել օվկիանոսում բնակվող շնաձկների, կետերի և մյուս բոլոր ծովային «բանկիչների» փրկության համար: Դերասանն ասել է նաև, որ օրերս ևս 7 մլն. դոլար է փոխանցել տվյալ նախագծին:
«Եթե մենք չսկսենք գործել հենց հիմա, ապա այս ամենից կտուժեն ոչ միայն շնաձկներն ու դելֆինները, այլ նաև մեր անգործությունը վտանգի տակ կառնի մեր երեխաների և թոռների անվտանգությունը»:
Տեղեկացնենք, որ Լեոնարդոն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է բարեգործությամբ, ինչպես նաև ակտիվ կերպով պայքարում է շրջակա միջավայրի փրկության համար:
Լեոնարդո Դի Կապրիոն «ջուրն է գցել» 7 մլն. դոլարը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet