Արդեն մի քանի տարի է` LUXURY GROUP-ը կազմակերպում է իր տեսակի մեջ եզակի 50 անվանակարգերով «ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ» մրցանակաբաշխությունը: Նախագիծը չունի կոմերցիոն շարժառիթներ, հետապնդում է նպատակ` նպաստել մշակույթի, գիտության և գործարար աշխարհի խթանմանը: LUXURY GROUP-ի ստեղծագործական թիմը ողջ 2013թ.-ի ընթացքում ուշադիր հետևել է տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ աչքի ընկնող ներկայացուցիչներին, առանձնացրել է իրենց ակտիվությամբ աչքի ընկնողների անունները, այնուհետև` դիմել համապատասխան նախարարություններ և ստանալով տարբեր նոմինացիաների հավակնորդների անուններ` համատեղել է իր առանձնացրած տվյալների հետ և ստացել նոմինացիաների հավակնորդների հսկայական ցուցակ: Հավակնորդների ցուցակը վերջնականապես հավաքագրելուց հետո մեկնարկել է բաց և թափանցիկ առցանց քվեարկություն luxury.am պաշտոնական կայքում: Քվեարկության ավարտից, երկարատև ու տևական աշխատանքներից հետո վերջապես որոշվեց մրցանակաբաշխության օրը. այն տեղի կունենա սույն թվականի հունիսի 27-ին` ժամը 20:30-ին, «Ջոս» ռեստորանային համալիրում: Մրցանակաբաշխությանը հրավիրված են բոլոր հաղթողները և այլ հյուրեր: Ներկաներին սպասվում է յուրահատուկ երեկո, հյուրասիրություն, գեղեցիկ շոու ծրագիր, երաժշտական համարներ ու հիշարժան պահեր:
Հունիսի 27-ին տեղի կունենա «ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ» մրցանակաբաշխությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Շոու-բիզնես ավելին
![Հումորիստ Արամ Մանուկյանը ծաղրում է Փաշինյանին](http://asekose.am/filemanager/uploads/2025/01/week-1/aram_manukyan.jpg)
ավելին
![Հումոր եմ բերել կվարտալի ամառանոցից. Անդոն նմանակում է Նիկոլին](http://asekose.am/upload/news/admin/2016/07/57838657d0b06_medium.jpg)
ավելին
ավելին
![Երբ վերադառնամ Հայաստան, ինձ 99 տոկոսով ձերբակալելու են․ 222 lava](http://asekose.am/filemanager/uploads/2024/01/week-4/222lava.jpg)
ավելին
![ՔՊ-ական պատգամավորն ու կինը՝ Կիպրոսում, դերասան Կարեն Ասլանյանի հարսանիքի քավոր-քավորկինն են](http://asekose.am/filemanager/uploads/hayk_sargsyan_harsaniq.jpg)
ավելին
![66-ամյա Մադոննան ամուսնանում է իր 28-ամյա ընկերոջ հետ](http://asekose.am/upload/news/admin/2014/09/54083cfd50ae2_medium.jpg)
ավելին