«Սպորտմենուհի, կոմերիտուհի և պարզապես գեղեցկուհի». հայտնի ու սիրված ֆիլմից թևավոր դարձած այս արտահայտությունը լավագույնս կարող է բնորոշել դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին:
Վերջինս նաև` չնայած իր խիտ գրաֆիկին, հասցնում է ամեն ինչ: Օրինակ երեկ` «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությանը, որտեղ Նազենին հաղթել էր տարվա հաղորդավարուհի անվանակարգում, իր մրցանակը ստանալու համար նա միջոցառմանը շտապել էր Աշոտ Ղազարյանի որդու հարսանյաց արարողությունից, որի հանդիսավարներից մեկի դերում էր հանդես գալիս ` Հրանտ Թոխատյանի հետ միասին:
Ի դեպ, Նազենին մրցանակաբաշխությանը ժամանել էր նույն հագուստով, որով վարել էր Աշոտ Ղազարյանի որդու հարսանեկան արարողությունը, սակայն, ինչպես ասում են` «գեղեցիկն է կանոններ թելադրում ու կարծրատիպեր կոտրում»: