Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել դերասան Աշոտ Ղազարյանի որդու` Արմանի և ոստիկանության Լոռու բաժանմունքի պետ Արտակ Կարապետյանի դստեր` Տաթևիկի պսակադրության արարողությունը: Արտակ Կարապետյանը Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եղբայրն է, իսկ Արման Ղազարյանն աշխատում է Հայաստանի նախագահի աշխատակազմում: Նշենք, որ Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունից հետո` Երևանի իտալական այգում տեղի է ունեցել նորապսակների զագսի փաստաթղթերի ստորագրության արարողությունը, որից հետո նորապսակները և հյուրերը բուն խնջույքը շարունակել են «Օջախ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ հարսանյաց արարողության հանդիսավարները եղել են Նազենի Հովհաննիսյանն ու Հրանտ Թոխատյանը:
Աշոտ Ղազարյանի որդու հարսանյաց արարողությունը և աստղային հյուրերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet