Քիմ Քարդաշյանի այցելությունը Վիեննայի պարահանդես, որտեղ նա պետք է ներկայանար «Keeping up with Kardashyan» ռեալիթի շոուի շրջանակներում, հեռուստաաստղի համար լի է եղել տհաճ անակնկալներով:
Ամեն ինչ սկսվել է կատակերգուի կողմից, ով դեմքը սև գույն ներկած վիճակում կանչել է Քարդաշյանին` այս կերպ վկայակոչելով աստղի ամուսնուն` սևամորթ Քանյե Ուեսթին: Այս ամենը զայրացրել է Քիմին, մինչդեռ հանդիսականների մեծամասնության համար այն շատ զվարճալի է եղել:
Նկատելով, որ իր պահվածքով զայրացրել է Քարդաշյանին, կատակերգուն այնուհետև մոտեցել է ու ներողություն խնդրել: Վերջինս Քիմին հավաստիացրել է, որ ինքը արմատներով արաբ է, իսկ ռասայական խտրականությանն էլ շատ բացասական է վերաբերվում: