Կարծես թե Քիմ Քարդաշյանը որոշել է ևս մեկ փորձ կատարել համաշխարհային երգարվեստ մտնելու համար: Ըստ տարբեր աղբյուրների` այժմ Քիմն ակտիվ կերպով վոկալի դասընթացներ է անցնում և սովորում է ինքնուրույն ստեղծագործել:
Նշենք, որ ռեալիթի շոուի աստղը խնդրել է իր ամուսնուն` Քանյե Ուեսթին, օգնել և աջակցել իրեն երգարվեստի ոլորտում: Բացի դրանից, Քիմը ներկայումս զբաղված է նաև երգի ձայնագրման ստուդիաների ներկայացուցիչների հետ գործնական հանդիպումներով:
Հիշեցնենք, որ դեռ 2011թ-ին Քիմը փորձեց համալրել հայտնի երգչուհիների հսկայական շարքը, սակայն նրա առաջին` «Jam» տեսահոլովակի պրեմիերայից հետո, երբ այն համարվեց անհաջող ստեղծագործություն և տեսահոլովակ, Քարդաշյանը հայտարարեց, որ այդքանով վերջ է դնում երգչուհու իր կարիերային: