Դեռ մեկ շաբաթ առաջ համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը կրկին միասին են: Եվ դրա մասին էին վկայում պապարացցիների կողմից արված լուսանկարները, որտեղ սիրահար զույգը միասին էր անցկացնում ողջ ազատ ժամանակը, միասին մասնակցում էր տարբեր խնջույքների և այլն:
Սակայն այդ ամենը կրկին անցյալում է: Օրերս պապարացցիներին հաջողվել է Մայամիում լուսանկարել Ջասթին Բիբերին, որտեղ երգիչը` երկու գեղեցիկ և փարթամ կառուցվածք ունեցող մոդելների ընկերակցությամբ, հանգիստն է անցկացրել իր կողմից վարձակալած զբոսանավի վրա: Ինչպես հայտնում են տարբեր աղբյուրներ` զբոսանավի վրա ներկա հյուրերի ուշադրությունը սևեռված է եղել մոդելների վրա. աղջիկները հայտնվել են թափանցիկ բաց հագուստներով և ողջ երեկոյի ընացքում ջերմ շփվել են Բիբերի հետ:
Տեղեկացնենք, որ այդ օրը 20-ամյա երգիչը ոչ միայն կրկին դավաճանել է Սելենա Գոմեսին, այլ նաև` խախտել օրենքը: Բիբերը խնջույքի ժամանակ օգտագործել է ալկոհոլ, իսկ Ֆլորիդայում ալկոհոլի օգտագործումը թուլատրվում է միայն 21 տարեկանը լրացած անձանց: