Օրերս Սոսո Պավլիաշվիլին դարձել է 50 տարեկան: Այս առիթով երգիչը Մոսկվայի ռեստորաններից մեկում խնջույք էր կազմակերպել, որտեղ ներկա են եղել իր բարեկամներն ու մտերիմները, ինչպես նաև ռուսական շոու բիզնեսի ամենահեղինակավոր արտիստները: Երեկոյի ընթացքում հյուրերի ուշադրությունն առավել գրավել է երգչի ծննդյան տորթը, որը եղել է կովկասյան ամենահայտնի ուտեստների տեսքով:
«Ամենաօրիգինալ ծծնդյան տորթը, որը ես տեսել էի»,- տեղադրելով տորթի լուսանկարը իր Instagram-ում` գրել է հայտնի հյուրերից մեկը` երգչուհի Ալսուն: