▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոսո Պավլիաշվիլին, Թաթան, Արմենչիկը և այլոք Սոֆի Մխեյանի եղբոր էլիտար հարսանիքին

Դիտեք նաև՝

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ` ապրիլի 22-ին, տեղի է ունեցել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր` Գոռ  Մխեյանի հարսանիքը:

Հարսանեկան արարողության համար ՌԴ-ից հատուկ կնոջ հետ ժամանել է Սոսո Պավլիաշվիլին, սակայն Asekose.am-ի ունեցած տվյալներով միջոցառման հատուկ հյուրերից է եղել նաև Ձախ Հարութը, ով էլ իր հերթին  ժամանել է  ԱՄՆ-ից:

Հյուրերի թվում եղել են նաև մի շարք շոու բիզնեսի ներկայացուցիչներ` Թաթա Սիմոնյան, Արմենչիկ,  Հայկո, Անահիտ Սիմոնյան, Սիլվա Հակոբյան և այլոք:

Asekose.am-ի թղթակիցը  հարսանյաց արարողության  նախօրեին  զրուցել էր Սոֆի Մխեյանի հետ, սակայն վերջինս նախքան միջոցառումը չէր  ցանկացել մանրամասներ հաղորդել:

Հիշեցնենք, որ Սոֆի և Գոռ Մխեյաննների հայրը նախկին պատգամավոր   Գագիկ Մխեյանն է, ով Ազգային Ժողովում էր հայտնվել  ՕԵԿ համամասնական ընտրացուցակով, սակայն, ըստ մամուլի հրապարակումների,  ՕԵԿ-անների մոտ զայրույթ էր առաջացրել նրա գաղտնի կապերը ՀՀԿ-ի հետ:

Տեսանյութը` YourstarPortfolio յութուբյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին