Երեկ` հուլիսի 13-ին, գրեթե ողջ աշխարհը հետևում էր ֆուտբոլի աշխարհի առաջնութան եզրափակիչ փուլին, որում Արգենտինայի հավաքականի հետ պայքարում արդեն 4-րդ անգամ չեմպիոնի իր տիտղոսը գրավեց Գերմանիայի հավաքականը: Գերմանիայի հավաքականի երկրպագուների թվում բացառություն չէին նաև ռուս երգչուհի Աննա Սեդակովան և ստրիփ-պարուհի հայազգի Varda-ն: Աղջիկներն իրենց Instagram-ում շնորհավորել են սիրելի թիմին հաղթանակի կապակցությամբ` տեղադրելով համատեղ արված սեքսուալ լուսանկարներ: Նշենք, որ լուսանկարներում նրանք չեն մոռացել գովազդել նաև Varda-ի կողմից ստեղծած ջինսե շորտերը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ
Varda-ն իր կրքոտ մերկապարը նվիրում էր ամենամտերիմ ընկերուհուն` Աննա Սեդակովային: