▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենատաղանդավոր ռեժիսորները հայերն են. Վիտալի Մանսկի

Երեկ` հուլիսի 14-ին, Մոսկվա կինոթատրոնում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ռուս կինոռեժիսոր Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմի պրեմիերան, որի տևողությունը 86 րոպե է:

«Գիրքը» ֆիլմի հիմքում ընկած է հայ միջնադարյան բանաստեղծ Գիրգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմը:

Ներկայացնելով ֆիլմը` Վիտալի Մանսկին նշեց, որ իր ֆիլմը պատմում է աշխարհի տաբեր ծայրերում ապրող հայերի մասին, ովքեր փնտրում են իրենց կյանքի իմաստը 21-րդ դարում` ավելացնելով, որ շատ շնորհակալ է Հայր Մեսրոպին ֆիլմի ստեղծագործական անձնակազմին գտնելու իր օգնության համար:

«Կարծում եմ` աշխարհի ամենատաղանդավոր ռեժիսորները հայերն են: Նույնիսկ Մոսկվայի ֆիլմերը ոչինչ են, առանց հայերի, և ես շատ շնորհակալ եմ Հայր Մեսրոպին ինձ աջակցելու համար»,- նշեց ռեժիսորը:

«Գիրքը» ֆիլմի պրոդյուսերը Վիտալի Մանսկիի կինն է` Նատալյա Մանսկայան: Ֆիլմում հերոսները խոսում են հինգ լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն: Իրադարձությունները զարգանում են աշխարահի գրեթե բոլոր ծայրերում` ԱՄՆ, Ստամբուլ, Արգենտինա, Բուենոս Այրես, Զիմբաբվե, Իսրայել, Թայլանդ, Բեյրութ և այլն:

«Հայաստանն ու հայերն ինձ շատ հոգեհարազատ են դարձել: Խոստանում եմ` հաջորդ անգամ, երբ ներկայացնելու լինեմ իմ մյուս ֆիլմերը, հայերենով կշփվեմ ձեզ հետ»,- իր խոսքը եզրափակեց ֆիլմի ռեժիսոր Վիտալի Մանսկին:

«Գիրքը» ֆիլմի պրեմիերային ներկա էին  նաև Աերժ Սարգսյանն ու կառավարության մի քանի անդամներ:

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 13-ին և տևելու է մինչև հուլիսի 20-ը:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին