▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկը 30 000 դոլար է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար

24-ամյա անգլուհի Քլեր Լիսոնը 30 000 դոլար է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար: Հայազգի աստղին նմանվելու համար աղջիկը տեղադրել է կրծքի իմպլանտանտներ, կատարել է մազերի աճեցում, ինչպես նաև հսկայական գումարներ է ծախսել համապատասխան արևայրուք, դիմահարդարում և հագուստ ունենալու համար: Աղջիկը նաև խոստովանել է, որ այդ քայլին գնացել է ինքնավստահություն ձեռք բերելու համար, քանի որ դեռահասության ժամանակ իր արտաքինի պատճառով իրեն  հաճախ են ծաղրել: Նշենք, որ Քիմին նմանվելու մոլուցքը սկսվել է այն բանից հետո, երբ  Քլերի ընկերները իրեն Քիմին են նմանեցրել:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին