Ընդամենը 46 օր է անցել այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը տվեց իր համաձայնությունը դառնալու Քանյե Ուեսթի կինը: Սակայն ըստ որոշ աղբյուրների` նշված 46 օրերից զույգը միասին է անցկացրել միայն 10-ը: Զույգին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր նշում է, որ երբ նրանք միասին են, ամենևին էլ երջանիկ չեն թվում:
Ինչպես պարզ է դարձել, Քանյեն ուղղակի հիասթափվել է կնոջից: Այդ ամենը սկսվել է այն ժամանակ, երբ սիրահար զույգը իր մեղրամիսն է վայելել Իռլանդիայում և Չեխիայում: Պարզվում է, որ Քիմն այդ ընթացքում դժգոհ է մնացել Իռլանդիայի եղանակից և շքեղ ու թանկարժեք բուտիկների բացակայությունից:
<<Քանյեն երջանիկ չէ: Նա միայն նոր է հասկացել, որ Քիմին ամենից շատ հետաքրքում է լողավազանի մոտ իր հանգիստը և գնումներ կատարելը: Նա հուսահատված է, որ իր կինը ուրիշ ոչնչով հետաքրքված չէ և չի էլ ցանկանում նոր զգացողություններ ունենալ: Չէ որ Քանյեն իրականում այնպիսին չէ, ինչպիսին որ` Քիմը>>,- ԶԼՄ-երից մեկին պատմել է աղբյուրը, ում անունը դեռևս չի բացահայտվում:
Նշենք, որ նյութի վերաբերյալ մեկնաբանություններում հնչում են այնպիսի կարծիքներ, ըստ որոնց` շատ տարօրինակ է, որ Քանյեն, արդեն 2 տարի լինելով Քարդաշյանի կողքին, նոր է միայն բացահայտում նրա բնավորության որոշ գծեր: