Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը։
Օրեր առաջ Սոնան մեկնել է Յուրմալա: Նրա հետ են երգիչ Անդրեն և վիտամինցի Գարիկը: Երգչուհին իր Instagram-ում Յուրմալայից որոշ լուսանկարներ է հրապարակել:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք -2014»-ը կանցկացվի հուլիսի 22-ից 27-ը: