Մեկ շաբաթ առաջ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տոնեց իր 40-ամյակը, սակայն ճոխ տոնախմբություն չի կատարել, չնայած իր ապաքինմանը, նշելով, որ մեծ ուրախություններ կազմակերպելու ժամանակը չէ:
Ժաննան այժմ հանգստանում է Մերձբալթիկայում, ուր եկել է ԱՄՆ-ի կլինիկայից դուրս գրվելուց հետո:
Հիվանդության պատճառով ավելորդ քաշ է հավաքել, այդ իսկ պատճառով դերասանուհին թաքնվում է մուգ ակնոցների հետևում: Իսկ ամենակարևորն այն է, որ Ժաննան արդեն ինքնուրույն է ուտում, զբոսնում, ինչի մասին կարելի էր միայն երազել մի քանի ամիս առաջ:
Ամեն օր Ժաննային տանում են լողափ, որտեղ նրան ընկերակցում են մայրը, որդին և քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովը:
Բժիշկները հավաստիացնում են, որ եթե Ժաննայի ապաքինումը իր հունից չշեղվի, ապա նա հանրության մեջ արդեն իր նախկին կեցվածքով կերևա արդեն հաջորդ տարի: