Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ լրացավ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծննդյան 40-րդ տարեդարձը: Գտնվելով Մերձբալթիկայում` ողջ օրվա ընթացքում երգչուհին հասցրել է ընդունել ընկերների, հարազատների, ինչպես նաև իր բազմաթիվ երկրպագուների շնորհավորանքները: Իսկ ահա երեկոյան Ժաննան ծննդյան տարեդարձը նշել է իր ընտանիքի անդամների ընկերակցությամբ: Ֆրիսկեի ամուսինը` հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, կնոջ համար պատրաստել էր հատուկ անակնկալ. ողջ երեկոյի ընթացքում մատուցողները` Դմիտրիի հրամանով, ներկա հյուրերին հյուրասիրել են յուրօրինակ կերակրատեսակներ և խմիչքներ:
Ժաննա Ֆրիսկեի ծննդյան տարեդարձի լուսանկարները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet