Հայազգի Մարգարիտա Պոզոյանը, ով հանդիսանում է ռուսական «Голос» նախագծի եզրափակիչ փուլի մասնակիցներից մեկը, ներկայացրել է իր առաջին` «Навстречу солнцу» տեսահոլովակի թրեյլերը, որը նկարահանվել է Հայաստանում: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի Pop Art հաղորդման շրջանակներում երգչուհին խոստովանել էր, որ շատ կարոր և պատասխանատու քայլ է համարել այն, որ իր առաջին տեսահոլովակը նկարահանվել է հենց իր հայրենիքում: